«Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապատկերն է, որը վնասվեց, երբ ադրբեջանցի քոչվորները 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին ռմբակոծեցին տաճարը». Մետաքսե Հակոբյան

65

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապատկերն է, որը վնասվեց, երբ ադրբեջանցի քոչվորները 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին ռմբակոծեցին տաճարը: Տաճարից այսքանն է փրկվել…այն մեզ հանգիստ չի տալու…չպիտի լանք ու կծկվենք, չպիտի երբեք թույլ տանք, մեր ու մեր սերունդների մեջ սերմանվի թշնամու հետ համակեցությունն ու «մի հարկի տակ խաղաղ ապրելը»:

Թուրքն ու ադրբեջանցին մեր ոխերիմ թշնամիներն են ու մենք մշտապես պիտի պատրաստ լինենք դիմակայելու…Երեկ, թշնամու հարձակումը մեր դիրքի վրա, ապացույցն է, որ թուրքի ատելությունն այնքան ուժեղ է մեր հանդեպ, որ որևէ պայմանավորվածություն կամ համաձայնագիր չի կարող կանգնեցնել նրան:

Դարերի մեջ չենք վերացել, քանզի օրհասական պահերին, երբ անկարող ու պարտվող իշխանություններ ենք ունեցել՝ համախմբվել և գործել ենք ազգովի: Մենք՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ, ՍՓՅՈւՌՔ, պիտի բռունցք դառնանք, որ լսելի լինենք միջազգային կառույցներում, գործենք բացառապես նույն ուղղությամբ, այն է՝ ՀԱՅԻ միասնական ՀԱՅՐԵՆԻՔի փրկությունը:

Աշխարհի բոլոր հայերս մեր սերունդներին ՀԱՅՐԵՆԻՔ ենք պարտք…»։