Իսրայելցի զինվորները գնդակահարել են պաղեստինցու, ով այրվող նյութերով շշեր էր նետում մեքենաների մեջ

70

Իսրայելցի զինվորականները գիշերը գնդակահարել են պաղեստինցու, ով այրվող նյութերով շշեր էր նետում անցնող մեքենաների ուղղությամբ Արևմտյան ափի Բեյթ Ջալա քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:

«Երկու կասկածյալ այրվող նյութերով շշեր էին նետում, որը վտանգում էր մեքենաների ուղևորների կյանքը: Զինվորները կրակ բացեցին կասկածյալների վրա: Կասկածյալներից մեկը վիրավորվեց և բուժօգնություն ստացավ, սակայն ավելի ուշ մահացավ դեպքի վայրում: Երկրորդ կասկածյալը ձերբակալված է», – ասվում է բանակի հայտարարության մեջ:

Իսրայելական կողմից տուժածերի մասին տեղեկություններ չկան: