Թալիբները հայտարարել են գերագույն դատարանի ստեղծման մասին

64

«Թալիբան» շարժումը հայտարարել է Աֆղանստանում գերագույն դատարանի ստեղծման մասին: Ըստ ՌԻԱ գործակալության՝ այս մասին Twitter-ում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Ահմադուլլահ Մութթաքին:

Նշվում է, որ դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Աբդուլ Հակիմ Հաքքանին: Նաև շարժման ներկայացուցիչը հայտարարել է նրա առաջին ու երկրորդ տեղակալների նշանակման մասին: