G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսությանն անցնելու միջոցառումների մշակմանը

56

G20-ի ֆինանսների նախարարներն ու երկրների կենտրոնական բանկերի կառավարիչները հաստատել են կայուն ֆինանսավորման և ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ՝ քսանյակի ներկայացուցիչների հանդիպումից հետո:

«Նպատակն է՝ մշակել մի շարք արդյունավետ քաղաքական միջոցներ ցածրածխածնային տնտեսության անցման համար, համակարգել աշխատանքը միջազգային կազմակերպությունների և «քսանյակի» տարբեր աշխատանքային մարմինների միջև և կազմել ապագայի առաջնահերթ գործողությունների ծրագիր»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտելու է հասնել ածխածնային չեզոքության մինչև 2060 թվականը, հայտնում է ՏԱՍՍ-ը: