Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհ կա

52

Պալմիրայի շրջանում իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով մեկ սիրիացի զինվորական է զոհվել, երեքը վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի բանակի հրամանատարությունը:

Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռարձակման գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում Իսրայելի հարձակումները Պալմիրայից հարավ: