Լուսանկարն արվել է 1895թ. Զեյթունում, համիդյան ջարդերի ժամանակ

120

Աջ կողմում Եղիսաբեթ Սուլթանյանն է՝ ամերիկահայ ճանաչված ռոք-երաժիշտ Դերեկ Շերինյանի տատիկի մայրը: Լուսանկարն արվել է 1895թ. Զեյթունում, համիդյան ջարդերի ժամանակ:

Պատմում է Դերեկ Շերինյանը, որի շնորհիվ էլ լայն հասարակությանը հայտնի դարձավ այս ազդեցիկ լուսանկարը. «Տատիս մայրը` Եղիսաբեթը, ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ մարտերում զոհվում են գյուղի տղամարդիկ, կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Այս լուսանկարը մեր ընտանիքի մասունքն է, որտեղ Եղիսաբեթը պատկերված է աջ կողմում, մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ ընդամենը երկու-երեք տարեկան է եղել: Մեր ընտանիքի մտերիմ մի ընկեր խոստանում է փոքրիկին, այսինքն` տատիկիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է իրենց տանը պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի։ Այն ժամանակ այդպիսի դեպքեր հաճախակի էին լինում: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով ցեղասպանությունից և երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես, պատկերացնու՞մ եք, 20 տարի անց կարողանում է գտնել իր աղջկան` տատիս…