Ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը սրընթաց տեմպով աճում է

105

Հանրային կառավարման և քաղաքագիտության փորձագետ Հովհաննես Ավետիսյանի ՖԲ էջից, –

Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը սրընթաց տեմպով աճում է: Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5 %-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է:

Կարճ ասած առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է, իսկ մնացյալը` Կենտրոնական բանկինը:

Հ.Գ

Թվերը վերցված են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումներից: Գծապատկերը իմն է