Եվրոպայոմ գազի գինը հասել է 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 1230 դոլարի

27

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 14-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում վերստին բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից եւ հասել է գրեթե 1230 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն աճել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1229 դոլար: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել է աճը եւ գտնվում է 1000 խորանարդ մետի դիմաց 1208 դոլարի մակարդակում:

Օրվա սկզբից գնի ընդհանուր աճը կազմում է շուրջ 7,6 տոկոս:

TTF-ն պատմական առավելագույնը սահմանել է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսել է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում բարձր անկայունությունը կապված է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռան նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: