Անկարայում սկսվել են Թալիբանի և թուրք դիվանագետների բանակցությունները

36

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած թուրքական պատվիրակությունը և Թալիբանի ձևավորած ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մոթթաքիի գլխավորած Թալիբանի պատվիրակությունը հանդիպում են անցկացնում ԱԳՆ շենքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը: