ԱՀԿ-ն հայտնել է տուբերկուլոզից մահացության դեպքերի աճի մասին

64

Տուբերկուլոզից մահացության դեպքերը վերջին տասնամյակում աճ են գրանցել կորոնավիրուսային համաճարակի պատճառով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում:

«COVID-19 համաճարակը շրջեց տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ առաջընթացը, և ավելի քան մեկ տասնամյակից հետո առաջին անգամ տուբերկուլոզից մահացությունն աճել է»,- ասված է 2021թ․ հիվանդության վերաբերյալ գլոբալ զեկույցում:

2020 թվականին այդ հիվանդությունից մահացել է մոտ 1,5 միլիոն մարդ (այդ թվում 214 հազարը՝ ՄԻԱՎ-ով վարակվածների շրջանում):