Պետդեպարտամենտ. Իրանը ցանկանում է քննարկել միջուկային գործարքի ընդլայնման հնարավորությունը, և ԱՄՆ-ը պատրաստ է դրան

59

Իրանը, որքանով հասկանում է ամերիկյան վարչակազմը, ցանկանում է միջուկային գործարքի ընդլայնման հնարավորությունը քննարկել «հինգ գումարած մեկ» խմբի հետ, և ԱՄՆ-ն պատրաստ է նման բանակցություններ վարել: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին:

«․․․Մենք պատրաստ կլինենք բանակցել այլ տեսակի գործարքի վերաբերյալ, գործարք, որն ավելի շատ հարցերի կառնչվեր, քան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Սակայն Իրանը պետք է ընտրություն կատարի։ Նա չի կարող նստել երկու աթոռի վրա, չի կարող ասել, որ ԱՄՆ-ն իրեն պետք է տա ​​ավելին, քան նախատեսում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, իսկ Իրանը կտրամադրի միայն այն, ինչ պահանջվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով, կամ նույնիսկ ավելի քիչ», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: