Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել․ Լիլիթ Գալստյան

89

Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին» հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։Շրջանառվում է նաև, որ հուշագիրը, 2020-ի դեկտեմբերի 17-ին ստարագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և ադրբեջանի ՊՆ նախարարները։Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։

Սա պետք է նաև անհապաղ դառնաա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը՝ հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք մերն են»,- գրել է նա։