Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան

58

Ըստ բրիտանացի գիտնականների, աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է։»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Yerevan.Today-ը խնդրել էր Բագրատ Միկոյանին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոկտեմբերի 12-ի ասուլիսում հնչած մտքին, որտեղ արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը,    թե՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ, առանց Հայաստանի մասնակցության, ասել էր․ «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։

Բագրատ Միկոյանը քմծիծաղով վերաբերվեց երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին։