ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային գործարքի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին

70

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Վիեննա՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ, ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը միշտ պետք է լինի առաջնահերթ տարբերակը: ԱՄՆ պետքարտուղարն այս հանգստյան օրերին հայտարարեց, որ ժամանակը անսահմանափակ չէ։ Այն մնում է օրակարգում», – ասել է նա: «Մեր թիմն առաջվա պես պատրաստ է վերադառնալ քննարկումների ևս մեկ փուլի: Ես թարմացումներ չունեմ, թե երբ դա տեղի կունենա», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: