ԱՄՆ-ը խոստացել է Իսրայելին օգնել արաբական երկրների հետ կապերի զարգացման գործում

74

ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին «ամրապնդել և ընդլայնել» արաբական և մահմեդական երկրների հետ խաղաղ հարաբերությունները, ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի գրասենյակի հայտարարության մեջ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո:

Լապիդը, ով, կոալիցիոն համաձայնագրերի համաձայն, հետագայում զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, իր առաջին այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նոր վարչակազմը խոստանում է զարգացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ամենամեծ դիվանագիտական ​​հաջողություններից մեկը՝ մերձավորարևելյան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։

«Նրանք քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունների խորացումը: Նրանք համաձայնել են, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ՝ Իսրայելի և արաբական ու մահմեդական աշխարհի երկրների միջև խաղաղ հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու համար», -ասվում է հաղորդագրության մեջ: Սալիվանը և Լապիդը քննարկել են նաև իրավիճակը Գազայի հատվածում: