Ադրբեջանում սպանվել է Թալիշստանի ազատագրության պայքարի նվիրյալ Ալի Նասիրի եղբայրը՝ Միրթաղի Իսպանդին

52

«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում այսօր, իբր էլեկտրահարումից, իսկ թալիշների մեջ շրջանառվող լուրերի, թուրքի կողմից ուղղակի սպանվել է Թալիշստանի ազատագրության համար պայքարող առաջամարտիկ, հայտնի հասարակական գործիչ, թալիշ հայտնի գրող Ալի Նասիրի եղբայրը՝ Միրթաղի Իսպանդին։«Թուրքի կողմից իրականացվող ցեղասպանության և զավթողական քաղաքականությունը շարունակական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ թուրք տեսակը դուրս չի մղվել Հարավային Կովկասից և ընդհանրապես Մերձավոր Արևելքից։ Նախորդ զոհը Ֆախրադդին Աբոսզոդան էր՝ թալիշ ժողովրդի աննկուն առաջնորդը, ում բաքվի բանտում սպանեցին 2020 թ․ հենց նոյեմբերի 9-ին, չարաբաստիկ կապիտուլացիոն հայտարարության հրապարակման ժամին։ Ցավակցում ենք մեր ցեղակից թալիշ ժողովրդին և բոլոր հակաթուրքական ուժերին»,- գրել է նա։