Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը

41

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: