Գետաշենում տեղի ունեցած պատմական անցքերից

60

Սիլվա Սողոմոնյանի ՖԲ էջից, –

1918 թվականին թուրքերը Գանձակից եկել հասել էին Գետաշենի սահմանակից՝ Սուլուք (Ազատ) գյուղը, որտեղից  թուրքի փաշան բանբեր է ուղարկում Գետաշեն ներկայացնելու իր   պահանջը՝ տալ իրեն Քոլայան Նազարի քյահլան* ձին, մի գրվանքա** ոսկի և գյուղի ամենագեղեցիկ կնոջը: Իսկ եթե չտաք, ողջ գյուղը կավերեմ, մեծ ու փոքրին էլ սրի կքաշեմ: Գյուղի մեծերը հավաքվում են ժողովի: Առաջինը ելույթ է ունենում Քոլանց Նազարը՝ «Ես իմ գյուղն ու գյուղացիներին փրկելու համար պատրաստ եմ տալ ոչ թե մեկ, այլ երկու ձի, ոսկին էլ մի կերպ կհավաքենք, բայց դե մենք պիտի աննամուս մարդիկ լինենք, որ կատարենք նրա երրորդ պահանջը, հայ կնոջը գցենք թուրքի «ռեխը»: Ժողովում որոշվում է, ով ինչով կարող է թող զինվի և դուրս գա կռվելու: Գյուղացիները փաշային պատասխանում են, որ պատրաստ են կռվելու: 

Գետաշենցիները՝ մեծ ու փոքր, դուրս էին եկել Կալերի*** մոտ, Առվի ափը, և հերոսաբար պաշտպանել գյուղը: Պռավանց Բագրատի սարքած նռնակները պայթելով թուրքերի քթների տակ, շատ օգնեցին հաղթանակին:

Երկու տարի անց, 1920 թվականին, երբ մուսավաթականները օսմանյան ջոկատների հետ մոտակա գյուղերում հայերի ջարդ են կազմակերպում, սակայն Գետաշենին չեն համարձակվում մոտենալ: Այդ ժամանակ շրջակա գյուղերի բնակչությունը հավաքվել էր Գետաշենում, որպես ապահով տեղ: Իսկ ահա Ազատ (Սուլուք) գյուղը սրի են քաշում և ավերում, որովհետև սուլուքեցիք հայի միամտությամբ կարծում էին, եթե իրենք զենք չվերցնեն, ապա թուրքերը իրենց չեն վնասի:

(904 – 1906, 1918 – 1920 թվականների թուրքերի հարձակման  ժամանակ Պռավանց (Պառավյաններ) ընտանիքը զենքեր է պատրաստել, այդ թվում նաև՝ նռնակներ ու թնդանոթներ)

* Թեթև՝ հանգիստ ու արագ վազքով ընթացող ձի

**  Կշռի միավոր, 1 գրվանքան հավասար է 409 գրամի:

***  Կալեր – Գետաշեն մտնելու շեմը:

Աղբյուր՝

Գրիգոր Բալասանյան, «Դարերի ճամփորդը», Երևան, 1986:

Լուսնկարում՝ Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատի քաջեր, 1918 թ.