AstraZeneca-ն հայտնել է, որ իր «հակամարմինային կոկտեյլը» կանխում է ծանր COVID-19-ը

74

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակամարմինային խառնուրդը հասել է իր նպատակին և կարող է կանխել հիվանդության ծանր ընթացքը SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման դեպքում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է AstraZeneca-ի մամուլի ծառայությունը:

«Երկար գործողության հակամարմինների համադրությունը հանգեցրեց ծանր COVID-19-ի կամ մահացության վիճակագրորեն զգալի նվազման` համեմատած պլացեբոյի խմբի հետ, որում ներառվել են COVID-19-ի մեղմ և միջին բարդության ախտանիշներով հիվանդներ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: