ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %

52

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:Մասնավորապես 2021թ-ի սեպտեմբերին՝ 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.4 % գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5 % գնաճ:

Մրգի ապրանքախմբում նախորդ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3 % գնանկում:Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 % գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10 % գնաճ: