Թայվանի՝ անկախության ձգտումը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում․ ՉԺՀ

109

Թայվանի իշխող կուսակցության` կղզու անկախացման ցանկությունը տարածաշրջանում լարվածության և անկայունության աղբյուր է: Այս մասին հայտարարել է ՉԺՀ պետական ​​խորհրդի՝ Թայվանի հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Մա Սյաոգուանը՝ մեկնաբանելով կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հայտարարությունը, որ Թայվանը «գլուխ չի խոնարհի» մայրցամաքային Չինաստանի ճնշման դիմաց:

«Այդ ելույթը քարոզում է Թայվանի այսպես կոչված անկախություն, հրահրում առճակատում, հակասում պատմությանը և խեղաթյուրում փաստերը»,- ասվում է Մա Սյաոգուանի հայտարարության մեջ: «Անկախության» վերաբերյալ Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցության սադրանքը Թայվանի նեղուցի երկու ափերի միջև լարվածության և անկայունության աղբյուր է, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքը», – ասվում է փաստաթղթում:

«Թայվանի անկախության ձգտումը փակել է երկկողմ երկխոսության դուռը», – Սյաոգուանի խոսքը հայտնում է ՏԱՍՍ-ը: