Էրդողան․ Ահաբեկչական վերջին հարձակումները լցրեցին մեր համբերության բաժակը

104

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի «համբերության բաժակը լցվել է» Սիրիայում վերջին «ահաբեկչական հարձակումների» պատճառով:

«Մեր զինվորականների վրա հարձակումները և ահաբեկիչների (քրդական կազմավորումներ) վերջին հարձակումները Սիրիայում լցրեցին մեր համբերության բաժակը: Մենք մոտ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ մեր ուժերով Սիրիայից բխող սպառնալիքները վերացնելու համար», ասել է Էրդողանը ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։