Էբոլայով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

105

Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը վերջին բռնկման ավարտի մասին հայտարարությունից հետո գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Հյուսիսային Կիվու նահանգի Բենի քաղաքում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական Actualité թերթը:

Վարակը հայտնաբերվել է մոտ 20 տարեկան տղամարդու մոտ, ով արդեն մահացել է:

Կոնգոյի իշխանությունները հայտարարել էին երկրում Էբոլա տենդի 12-րդ համաճարակի ավարտի մասին մայիսի սկզբին: Ինչպես նշում է թերթը, վարակման դեպքի բացահայտումը կարող է վկայել համաճարակի վերսկսման մասին: