Ակնկալվում է կանաչ էներգիայի ոլորտում Ճապոնիայի և Ռուսաստանի համագործակցության ընլայնում

75

Ճապոնիան ակնկալում է Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության զարգացում կանաչ էներգիայի ոլորտում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոձուկին:

«Վերջին տարիներին ի հայտ են եկել նոր ոլորտներ, որոնցում ակնկալվում է համագործակցության զարգացում: Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն է և կանաչ էներգիան»,- ասել է դեսպանը: «Ակնկալվում է, որ ապագայում այս ոլորտում ճապոնա-ռուսական համագործակցությունը կզարգանա»։

Դեսպանը բացատրել է, որ նախագիծն իրականացվում է Ճապոնական Նոր էներգետիկայի և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության հետ համատեղ՝ ներկայացնելով ճապոնական նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ էներգիայի կառավարման համակարգը և հողմային էլեկտրագեներատորները:

Դիվանագետը հիշեցրել է, որ Ճապոնիան ձգտելու է հասնել ածխածնային չեզոքության մինչև 2050 թվականը: