Չե՞ք կարծում, որ տալով նման հարցեր, դուք հնարավորություն եք տալիս պարտության պատասխանատուին, հերթական ստեր և կեղծիքներ տարածելու. Իշխանյանն՝ ընդդիմադիրներին

45

Սխալվեցի և լսեցի ԱԺ-ում հարց ու պատասխանի մի քանի դրվագ։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի ընդդիմադիրների կողմից տրվող «սուր» հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Չե՞ք կարծում, որ տալով նման հարցեր, դուք հնարավորություն եք տալիս պարտության պատասխանատուին, հերթական ստեր և կեղծիքներ տարածելու։

Չէ՞ որ ամբիոնի առաջ, խոսափողը ձեռքին նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում և ինքնավստահ փչում է, փչում ու փչում։

Իսկ ոչնչից պատգամավոր դարձած միջակություններին հնարավորություն եք տալիս, մի կողմից ձեզ նվաստացնել, մյուս կողմից քծնել բռնապետիկին»,- գրել է Իշխանյանը։