Աֆղանստանի նախկին նախագահը փախուստի էր պատրաստվում Քաբուլի գրավումից մեկ ամիս առաջ․ Անվտանգության աշխատակից

94

Աֆղանստանի նախագահի աշխատակազմի անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին պատրաստվում էր փախչել նախքան թալիբների կողմից Քաբուլը գրավումը: Նրա խոսքով՝ Ղանին գրոհայինների ճնշման տակ «փախուստի ճանապարհ» էր փնտրում մայրաքաղաքի անկումից մոտ մեկ ամիս առաջ:

Միևնույն ժամանակ, իշխանությունները և ուժային կառույցները նախապատրաստում էին մեծ գումարների դուրսբերման սխեմաներ, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում հասցնեն դրանք ​​երկրից դուրս բերել, հաղորդում է mk.ru-ն: