Սմարթֆոնների ռեկորդային վաճառքի, գալակտիկ տիեզերանավի և արևային էներգիայով շարժվող ամենագնացի մասին. ՏՏ լուրերը՝ մեկ շարքով

126
News concept: pixelated words IT News on digital background, 3d render

Սիաոմիի միքս ֆոլդ ծալվող սմարտֆոնները գրանցել են վաճառքի ռեկորդ չինաստանում

Սիաոմիի ապրանքների գծով տնօրեն Վան Թենգը հաստատել է միքս ֆոլդի՝ մի քանի վայրկյանում գրեթե ամբողջովին վաճառվելու ասեկոսեները։

Միքս ֆոլդ մոդելը, 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ, առաջարկվում է 1520, 512 ԳԲ-ը՝ 1670, և 16ԳԲ և 512ԳԲ օպերատիվ և ներքին հիշողությամբ մոդելը՝ 2000 դոլարով։

Չնայաց նրան, որ մոդելն ունի բավականին բարձր գին, օգտատերերը մեծ հաճույքով փորձել են ձեռք բերել նորամուծությունը։

Հնարավոր է, որ Սիաոմիի առաջին ծալվող հեռախոսները բաժին են հասել վերավաճառողներին։ Բանն այն է, որ ընկերության ավելի վաղ թողարկված ՄԻ 11 ուլտրա սմարթֆոնի առաջին թողարկված քանակը վաճառվել է մի քանի րոպեում, ապա վերավաճառողների կողմից առաջարկվել այդ նույն սմարթֆոնները բավականին բարձր գնով։ Պաշտոնական տվյալներով՝ ՄԻ 11 ուլտրա սմարտֆոնի արժեքն սկսում է 910-1065 դոլարով, բայց այն այժմ վերավաճառողները վաճառում են 1100 դոլար  և ավելի բարձր գնով։

Այս ամենի հետ միասին հիշեցնենք, որ Սիաոմի միքս ֆոլդ սմարթֆոնը գնորդները պետք է ստանան ապրիլի կեսերին։

Վիրջին գալակտիկ ընկերությունը ներկայացել է իր  երկրորդ տիեզերանավը

Վիրջին գալակտիկի ներկայացրած ՎՍՍ իմեջին տիեզերանավը, ինչպես էլ նախորդ  Յունիթի տիեզերանավը, նախատեսված է մարդկանց և գիտական փորձարկումները հասցնել մերձուղեծրային տարածություն  և հետ բերել։

Այնուամենայնիվ նորամուծությունը առաջինն է Սփեյսշիփ 3 մոդելների շարքում։ Յունիթի և Իմեջին տիեզերանավերը նածատեսված են 2 օդաչուների և 6 ուղևորների համար։ Թռիչքն իրականացվում է ավիակիրի հետ, որը տիեզերանավը բաց է թողնում 15000 մ բարձրությունից՝ ուղարկելով մերձուղեծրային տարածություն։

Վիրջին գալակտիկի ուղևորները չեն պտտվելու երկրագնդի շուրջը, բայց կտեսնեն երկրի կորությունը տիեզերքի մթության ֆոնին և մի քանի րոպեով կզգան անկշռություն։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ արդեն 600 մարդ պատվիրել է ուղևորություն, որի համար կվճարեն 250000 դոլար։

Իմեջինը շուտով  կսկսի ցամաքային փորձարկումները։ Ներկայացուցչի խոսքով՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ամռանը տիեզերանավը կբարձրացնեն և կսկսեն առանց շարժիչի թռիչքի փորձերը։

Մինչև 800 կմ առանց լիցքավորման և 1020 ձիաուժ

Համբլ մոթորս 2020թ հիմնադրված ստարտափը  ներկայացրել է աշխարհում առաջին արևային էներգիայով ամենագնացը։

Ընկերությունը հրապարակել է 5 դռնանի Կրոսովերի  մի քանի նկար Համբլ վան անվանմամբ, որը ունի 800 կմ առանց լիցքավորման գնալու հնարավորություն։

Ընկերությունը մտադիր է մեքենայի վրա արևային պանել ընդհանուր մոտ 7,6 մետր քառակուսի մակերեսով, որը 97 կմ-ով հնարավորություն կտա ավելացնել մեքենայի լիցքը։ Իհարկե արևի լիցքավորումը չի լինի մեքենայի հիմնական էներգիայի աղբյուրը, մեքենան կկարողանա լիցքավորվել նաև սովորական լիցքավորման կայաններում։ Ընկերությունն աշխատում է մեքենայի քաշը նվազեցնելու և աէրոդինամիկայի դիմադրողականության մինչև 0,25 միավոր հասցնելուն։ Արդեն հասանելի է մեքենայի նախապատվերը, որի համար առաջարկվում է սկզբից վճարել 300 դոլար։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ մեքենան վաճառքի դուրս կգա 2024թ. իսկ առաքումը օգտատերերին՝ 2025-ին։

Մեքենայի վերջնական գինը կկազմի 109000 դոլար ստանդարտ մոդելի համար։ Ընկերությունը հայտարարել է, որ արդեն 20 միլիոն դոլարի պատվերներ է ստացել։