Կորոնավիրուսով հիվանդացածները գրիպով հիվանդանալու վտանգի տակ են․ Ռոսպոտրեբնադզոր

114

Կորոնավիրուսով հիվանդացածները գրիպով հիվանդանալու վտանգի տակ են: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպման ժամանակ:

«Մենք ունենք նոր ռիսկային խումբ՝ ի հավելումն թուլացած, տարեց մարդկանց և նրանց, ովքեր աշխատում են մեծ թվով սպառողների հետ: Ըստ փորձագետների՝ դրանք այն մարդիկ են, ովքեր անցած ժամանակահատվածում վարակվել են կորոնավիրուսով», – նրա խոսքերը հայտնում է Իզվեստիան:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը բացատրել է, որ կորոնավիրուսից հետո իմունային համակարգի խախտումները շարունակվում են բավական երկար ժամանակ:

«Սա նոր ռիսկային խումբ է, որն այսօր պահանջում է հատուկ ուշադրություն և իմունիզացում», – շեշտել է նա: