Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են․Ռուբեն Մելիքյան

82

Չի՛ կարելի ոչինչ չանել։ Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են․ Նման գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Պատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին, որը նպատակ կհետապնդի ՍՏԻՊԵԼՈՒ կապիտուլյանտին չեղարկել օդային «թյուրքական միջանցք» տրամադրելու որոշումը։

ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին եմ պատրաստ մասնակցել՝ այս կարճ ու հստակ օրակարգով։

Եթե պետք է, պատրաստ եմ ոստիկանական ծեծ ուտել այդ հավաքի ընթացքում։
Չի՛ կարելի ոչինչ չանել։

Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են»,-գրել է նա։