Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը ուղևորափոխադրումների համար

58

Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ:Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի տարածքի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ավիափոխադրում իրականացնելու համար: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից», – ասվում է հայտարարության մեջ:Ավիաընկերությունը նշել է, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը ևվառելիքի սպառումը թռիչքների ժամանակ կկրճատվեն: AZAL-ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», – ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Իրանը փակել էր իր օդային սահմանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար: