Ով ուրիշի համար փոս փորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից

143

Իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի ՖԲ էջից, –

✅ Իրանի  Ճանապարհների  և  քաղաքաշինության  նախարարի  տեղակալ  Խեյրոլլահ  Խադեմին  այսօր  տեխնիկական  և  ինժեներական  պատվիրակության  հետ  մեկնում է  Հայաստան`  քննարկելու  Իրանի  մասնակցությունը՝  Հայաստանում  Տաթևի  ճանապարհի  կառուցման  գործընթացում:

🔸️Բաքուն   պատրանք  ունի  Իրանին  մեկուսացնել   հյուսիս-հարավ  տրանզիտային  նախագծից,  և  կարծում է, որ  դա  կարող է փակել   Իրանին  Եվրոպայի  ու  Ռուսաստանի  հետ  կապող  տարանցիկ  ճանապարհը,  Իրանի  տնտեսական  կոմունիկացիաները  և  խոչընդոտել  արտաքին  առևտրին:

🔹️Այսօր  Իրանից  տեխնիկական  և  ինժեներական պատվիրակություն է  մեկնում  Հայաստան`  Իրանի  Ճանապարհների  և  քաղաքաշինության  նախարարի  տեղակալ  Խեյրոլլահ  Խադեմիի  գլխավորությամբ,  մասնակցությամբ,  Իրանի  ենթակառույցների  շինարարության  և  զարգացման  կազմակերպության  գործադիր  տնօրենի  մասնակցությամբ՝  քննարկելու  համար    Տաթևի  ճանապարհի  կառուցման գործընթացում  Իրանի  մասնակցությանը  վերաբերող  հարցեր:  

🔸️Տաթևի  ճանապարհի  ավարտին  մնացել է   ընդամենը 15 կմ:  Սա  նշանակում է,  որ  Իրանը,  շրջանցելով  Ադրբեջանին,  Հայաստանի  միջոցով   կկապվի  Ռուսաստանի  և  Եվրոպայի  հետ:

🔹️ Նախատեսվում է,  որ  իրանական  ինժեներա-տեխնիկական պատվիրակությունը  կայցելի  Հայաստանի  նշված  տրանսպորտային  ուղիներ:  Նախատեսվում է  կարճ  ժամկետում  վերակարգավորել  և  ապահովել  առկա  ճանապարհի  գործունեությունը, մինչև  հիմնական  ճանապարհի  նախագիծը  իրականություն  դառնա:  

📍Կարևոր  է  նշել, որ  այս  կապուղին  Իրանի  տնտեսական կոմունիկացիաների  և  տրանզիտ  առևտրի  համար՝   դեպի Եվրոպա  տարանցման  և  Հնդկաստանն  ու  Չինաստանը  Եվրոպայի  հետ  կապող  կենսական  նշանակություն  ունեցող  ուղիներից  մեկն է,  և  անհրաժեշտ է   այս  կապուղին  շեն  և  անվտանգ  պահել:    Այդ  իսկ  պատճառով,  Իրանը  իր  պատրաստակամությունն է  հայտնել՝  մասնակցելու  Հայաստանում  Հյուսիս – Հարավ  ճանապարհի  հնարավորինս   շուտ  կառուցման  և  ավարտին  հասցնելու  գործընթացին: