Ծնկների վրա կանգնած բանակցելը հարմար չի, չոքած չի ստացվելու, չես կարող բանակցել. Ռոբերտ Քոչարյան

130

«Ոչինչ  չես արել՝ հատկապես պատերազմի հոգեբանական հետևանքները շտկելու համար:

Ծնկների վրա կանգնած բանակցելը հարմար չի, չոքած չի ստացելու, չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է  քեզ, ուղղղակի չես կարող բանակցել, չի ստացվելու:

Հայաստանի ղեկավարին անվանել են հարբեցող ծաղրածու, իսկ Հայաստանում Ադրբեջանի ծաղրանքներին  չեն պատասխանում, որովհետև պարտվել են, որովհետև դրա հետևում երևի կան այլ բաներ, որոնց մասին մենք չգիտենք:

Իրավիճակից դուրս գալու  մի տարբերակ կա՝ սրանց հեռանալը: Ադրբերբեջանի ղեկավարի հետ ամեն  հանդիպումը Հայաստանի և հայ ժողովրդի համար լինելու է լրացուցիչ նվաստացում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: