Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների

61

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյունների՝ չորսը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն՝ Շուշի – Կարմիր շուկա – Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Մեկ օրվա ընթացքում 0,5 հա տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 պայթուցիկ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23 -ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,302 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26,037 պայթուցիկ առարկա:

Իրավաբան.net