Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանների համատեղ ստեղծման հնարավորությունը

105

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել են Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ ևս երկու ատոմակայանների հնարավոր կառուցման հարցը:

Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, դա քննարկվել է», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Եվ մենք երեկ խոսել ենք, խոսքը տնտեսության գործնականում նոր ճյուղի ձևավորման մասին էր: Թեման բարձրացվել է, նշվել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան նախատեսում է դրանք ստեղծել», – ասել է նա: