Շուրջ 50 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

81

Մոտ 50 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»: Հունվարից Ռուսաստանում լայնածավալ պատվաստում է իրականացվում: Քաղաքացիները պատվաստվում են անվճար և կամավոր:

Երկրում գրանցված է կորոնավիրուսի դեմ հինգ պատվաստանյութ՝ «Спутник V», որը դարձավ COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը Ռուսաստանի Դաշնությունում և աշխարհում, ինչպես նաև «Спутник Лайт», «ЭпиВакКорона», «ЭпиВакКорона-Н» и «КовиВак»։