Bayraktar-ն անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոն կկառուցի Կիևի մոտ

97

Կիևն անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագիր է ստորագրել թուրքական Bayraktar ընկերության հետ, գրում է «ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը:

Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարան, իսկ թուրքական կողմից` Bayraktar-ի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Կենտրոնը տեղակայվելու է Կիևից հարավ՝ Վասիլկով քաղաքի մոտ:

Հուշագիրը ստորագրվել է Զելենսկու ներկայությամբ, ով երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագծի իրականացմանն աջակցելու համար: