Պետական պաշտոնյանները եռաբլուր են գնացել առանձին-առանձին????

75

Վահե Սարգսյանի ՖԲ էջից, –

Ժամը 7.30-ին բոլորից թաքուն Եռաբլուր է գնում վարչապետի պաշտոնը զբաղեցնող և երկիրը աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանը՝ տասնյակ թիկնազորի, ոստիկանների ուղեկցությամբ։

Դրանից հետո առանձին այցելում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։ Առանձին է Եռաբլուր գնացել նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։

Այս ամենը վկայում է պետական համակարգում տիրող «բարդակի», պետության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին: Փաստորեն՝ քաոսն այն աստիճան է խորացել, և Փաշինյանն այն աստիճան է քայքայել պետական համակարգը, որ երկրի համար աղետալի վախճան ունեցած պատերազմի տարեցիլին անգամ հնարավոր չի եղել համախմբել պետական համակարգի կարևորագույն դեմքերին և, որպես մեկ պետության իշխանություն, այցելել սրբատեղի համարվող Եռաբլուր։