Պեսկովը՝ Էրդողանի հայտարարության և վերջինիս առաջիկա այցի հաջող անցկացման հեռանկարների մասին

83

Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և Ռուսաստան վերջինիս առաջիկա այցի հաջող անցկացման հեռանկարները մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին:

«Թուրքիան մեր գործընկերն է, որի հետ մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ, և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին մենք նաև տարաձայնություններ ունենք: Թուրքիայի դիրքորոշումը, պարոն Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ մեզ հայտնի է, և նրանք այդ դիրքորոշումը չեն թաքցրել»:

Ըստ Կրեմլի ներկայացուցչի, նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք թողեցին»: Բայց, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խանգարում նախագահ Էրդողանի՝ հաջող, բովանդակալից և կառուցողական աշխատանքային այցի հեռանկարներին, եզրափակել է Պեսկովը:

Իդլիբում ահաբեկչական գործունեությունը վտանգավոր է, դա կլինի Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեման, ասել է Պեսկովը: