Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն նկատի կունենա այլ երկրների կարծիքները Վաշինգտոնի միջուկային ռազմավարության վերաբերյալ

99

Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն նկատի կունենա Ամերիկայի միջուկային զենքի ռազմավարության վերաբերյալ այլ երկրների մտահոգությունները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ մեկնաբանելով համապատասխան ոլորտում Վաշինգտոնի քաղաքականությունը:

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ն կլսի Չինաստանի կոչը և վճռական քայլեր է կձեռնարկի՝ ապահովելու, որ միջուկային զենքն ավելի ու ավելի նվազող դեր խաղա Ամերիկայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Վաշինգտոնը պետք է հաշվի առնի այլ երկրների օրինական մտահոգությունները», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ: