Իրանը ծրագրում է դաշնակիցներին զինել անօդաչու թռչող սարքերով․ Իսրայել

73

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն այսօր հայտարարել է, որ Իրանը ծրագրում է անօդաչու թռչող սարքերով զինել Թեհրանի դաշնակից ուժերին, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում: Բենեթն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:

Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, խոսքն անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք «զինված են մահացու զենքով և կարող են ցանկացած պահի հարձակում գործել ցանկացած վայրում»: Նրա խոսքերը հայտնում է Իզվեստիան։