Էրդողանը ԱՄՆ-ին առաջարկում է հեռանալ Սիրիայից և Իրաքից

62

Թուրքիան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերի իր զորքերը Սիրիայից և Իրաքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը:

«Իհարկե, եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա կցանկանայի, որ նրանք (ԱՄՆ-ը) հեռանային Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ նպատակների ծառայել աշխարհում, ապա իմաստ չունի մնալ այդ երկրներում: Մենք կարող ենք թողնել այդ ժողովուրդներին, կառավարություններին ինքնուրույն որոշումներ կայացնել», – ասել է թուրք առաջնորդը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Թուրքիան ներկա է Սիրիայում երկիրը վերակառուցելու նպատակով:

«Սիրիայում մենք զբաղվում ենք 100 հազար բնակարանի կառուցմամբ: Մարդիկ, ընտանիքներ տեղահանվել են, նրանք վտարվել են իրենց հայրենիքից: Մենք նրանց համար բնակարաններ ենք կառուցում: Ինձ հետաքրքրում է, թե ինչ են անում մյուս երկրները: Դա շատ կարևոր է հասկանալ», – ասել է Էրդողանը: