Ջոտտո. Կոմիտասի կերպարով ներշնչված

66

Ջոտտոն` Գևորգ Գրիգորյանը, Կոմիտասին նվիրված մի քանի կտավ ունի: Եվ զարմանալի էլ չէ, քանի որ նկարչի ուշադրության կենտրոնում միշտ այն հերոսն է, ով անհատ է, առանձնանում է ներքին յուրօրինակ ընդվզումով ու գեղեցկությամբ:
             1965 թվականին նա վրձնում է Կոմիտասի դիմանակարը:

Ջիոտտո.«Կոմիտաս»
1965
կտավ,յուղաներկ

Նույն թվականին ստեղծում է նաև «Ողբ Կոմիտասի» կտավը:

Ողբ Կոմիտասի (1965)

Ընդհանրապես, Ջոտտոյի ստեղծագործության մեջ քիչ չեն հայոց եղեռնի թեմայով գործերը`«Մանուշակը», «Էրզրումցի կինը», «Հրաժեշտ» և այլն :

             1935 թվականի  հոկտեմբերի 21-ին  վախճանվում է Կոմիտասը, նրա դին Երևան են տեղափոխում 1936 թվականին:   1936 թվականի մայիսի 28-ին ժողովուրդը հրաժեշտ է տալիս Կոմիտասին:
            Չարենցը տնային կալանքի տակ էր: Երբեք տեսած չլինելով Կոմիտասին` Չարենցը պաշտում էր նրան. «Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։[1]
            Չարենցը առաջին և վերջին անգամ տեսավ Կոմիտասին միայն այն ժամանակ, երբ Կոմիտասը  դագաղի մեջ:
            Հանդիպմանը հաջորդող տպավորությունների, ապրումների ներքո Չարենցը ստեղծեց  «Reqiem aeternam»(«Կոմիտասի հիշատակին») պոեմը, որը դարձավ 20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից մեկը.

Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչվող սև
Այն հեռաստանն արնկոխ,
Որ քո ցնորքն էր լուսե:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ ավելի էր դաժան,
Քան թշնամին վայրենի…

Ո՜վ հայրենի մեր երգի
Հրե հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալույսը փառապանծ…
Իբրև աճյո՜ւն դու եկար,
Իբրև մեռա՜ծ տարագիր,-
Հին դաշնության դու կա
Եվ առաջին քարակիր…

Օ՜, հնամյա դու մեր հույս`
Ոգու զրույց դու մեր հին,
Որքան զրկանք ու կարոտ
Եվ լուսե զոհ մենք բերինք-
Մինչ  այս դարձի համար քո,
Եվ հայրենի, և ազատ-
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ…

«Չարենցը և  Կոմիտասը». այդպես է կոչվում Ջոտտոյի հաջորդ կտավը` նվիրված Կոմիտասի և Չարենցի առաջին և միակ հանդիպամանը:

Չարենցը և Կոմիտասը(1974)

[1] «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թ:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ