Ֆրանսիայի ԱԳՆ. AUKUS-ը պետք է ստուգվի միջուկային զենքի չտարածման սկզբունքներին համապատասխանության համար

61

Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ անվտանգության գործընկերությունը (AUKUS), որը ներառում է ատոմային սուզանավերի տեխնոլոգիայի փոխանցում, պահանջում է միջուկային զենքի չտարածման սկզբունքներին համապատասխանության ստուգում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:

«Համագործակցության շրջանակը, որը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին, անհայտ է: Անհրաժեշտ է բացատրություն ստանալ դրա հետևանքները գնահատելու համար, հատկապես չտարածման ոլորտում», – ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն այդպիսով մեկնաբանել է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ AUKUS-ի գործընկերությունը խախտում է միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագրերը: