Պետդեպարտամենտն արձագանքել է Աֆղանստանում մահապատիժը վերականգնելու ծրագրերին

64

ԱՄՆ-ի վարչակազմը խստորեն դատապարտում է արմատական ​​«Թալիբան» շարժման՝ Աֆղանստանում մահապատիժների ու անդամահատումների վերականգնման ծրագրերը որպես երկրում հանցագործությունների պատիժ: ՌԻԱ գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Այդ տեսակի գործողությունը, որի մասին պնդում է Թալիբանը, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և մենք հաստատակամ ենք նման խախտումների հեղինակներին պատասխանատվության ենթարկել», – ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ: