Պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ է կատարվել

71

Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Yerkir.am-ին ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անցկացվել է անձնակազմի հրահանգավորում, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։