Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Թեհրանի դեմ քաղաքականությունը

45

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ԱՄՆ-ին կոչ է արել մեկընդմիշտ վերանայել Իրանի դեմ ապակառուցողական քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ Թեհրանը կհետևի ամերիկյան ներկայացուցիչների գործողություններին և կդատի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ըստ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի ձեռնարկած քայլերի: Նա նշել է, որ վերջին ամիսներին Թեհրանը հակասական հայտարարություններ է ստացել ԱՄՆ կառավարությունից, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված:

Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը մի կողմից Իրանին կոչ է անում վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, մյուս կողմից պատժամիջոցներ է կիրառում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցություններին գործողություններով, այլ ոչ թե գեղեցիկ բառերով: