«Թող աշխարհը մեզ 20 ամիս ժամանակ տա, այնուհետև դատի՝ արդյոք հաջողության հասել ենք, թե՞ ոչ»․ Թալիբան

69

Միջազգային հանրությունը «Թալիբան» արմատական ​​շարժմանը պետք է տա 20 ամիս մինչև շարժման իշխանության մասին դատելը։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության էկոնոմիկայի նախարար Քարի Դին Մոհամմադ Հանիֆը, որին նշանակել են թալիբները:

«Մենք աշխարհին չենք խնդրում օգնել մեզ կամ համագործակցել մեզ հետ, ինչպես դա արեց նախորդ ռեժիմը: Համաշխարհային հանրությունը 20 տարի օգնեց նախկին իշխանություններին, բայց նրանք, միևնույն է, անհաջողության մատնվեցին: Թող աշխարհը մեզ 20 ամիս ժամանակ տա, այնուհետև դատի`արդյոք մենք հաջողության հասել ենք, թե՞ ոչ», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: