Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանից կգնի լրացուցիչ Ս-400 համակարգեր

92

Թուրքիան մտադիր է ապագայում Ռուսաստանից գնել լրացուցիչ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, արդյոք Անկարան ծրագրում է դա անել, թուրք առաջնորդը պատասխանել է.
«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել, թե ինչ պաշտպանական համակարգեր ձեռք կբերենք, որ երկրից, ինչ մակարդակով: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»: «Իհարկե, իհարկե, այո», – ընդգծել է Էրդողանը:

«Մենք խնդրեցինք (ամերիկացիներին) վաճառել Patriot [զենիթահրթիռային համակարգեր], սակայն նրանք մեզ չտվեցին դրանք»,- պարզաբանել է Էրդողանը: «Դուք ինձ Patriot չեք տալիս, և ես, հնարավոր է, պաշտպանական համակարգեր ձեռք կբերեմ այլ երկրներից: Ոչ ոք չի կարող միջամտել դրան», – ասել է Էրդողանը: