ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն. Factor.am

110

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային ժողովը: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից փոխանցում են, որ բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը: Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման:

Նշենք, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում:

Նշենք, որ ըստ ԱԺ տրամադրած տեղեկության՝ ընդդիմադիր խմբակցություններից բնակարանի վարձի համար դեռ չեն դիմել ԱԺ աշխատակազմին:

Աղբյուրը՝ Factor.am