Սիրիայի արտգործնախարար․ «Մեզ անհրաժեշտ է, որ ամերիկացիները հեռանան Սիրիայից»

42

ԱՄՆ-ն պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Սիրիայից, հակառակ դեպքում նրանց սպասվում է նույն ստորացուցիչ արդյունքը, ինչ Աֆղանստանում, «ՌԻԱ» գործակալությանն ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:

«Մենք ցանկանում ենք, որ նրանք (ԱՄՆ-ը) իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Աֆղանստանի վրա: Թող նրանք իրենց գործն անեն այնտեղ՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի լիովին նվաստացուցիչ հեռացումից հետո: Այն, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է, այն է, որ ամերիկացիները հեռանան Սիրիայից: Հակառակ դեպքում, նրանց սպասվում է նույն արդյունքը, ինչ Աֆղանստանում», – ասել է Միքդադը: